00:00:00

10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին․ գանք մեր օրեր․ Աբրահամյան

21:33, 06 հունվար 2025 Բլոգ

Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները, առաջնագծի տարբեր ուղղություններով, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան:

Հայկական կողմին պատասխան քայլերի էին մղել ադրբեջանցիները, որոնք մինչև դա, մի քանի օր շարունակ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նռնականետներից, ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:

ՊԲ զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին:

Գանք մեր օրեր:

Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի:

Նման իրավիճակներում դրանք որպես կանոն ավելի են լկտիանում, այլ բան է, որ մեր երկրում, ներկայումս, իշխանության ղեկին գտնվողը, սեփական նախաձեռնությամբ ձեռքերը վեր է բարձրացրել և հաճույքով կատարում է թշնամու քմահաճույքները»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր