Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թ-ի մարդահամարի արդյունքներով ՀՀ բնակչության կազմն ըստ ծննդավայրի և տարիքի։
Հատկանշական է, որ ըստ մարդահամարի տվյալներով՝ 2022 թ-ին Հայաստանում բնակվում էր 39 հազար 77 մարդ, որոնց ծննդավայրը Ադրբեջանն է։ Նրանց մեծ մասի՝ ավելի քան 30 000-ի տարիքը գերազանցում է 50 տարեկանը։
2022թ-ին Հայաստանում բնակվում էր նաև 271 անձ, որոնց ծննդավարը Թուրքիան է։ Նրանից 78--ի տարիքը գերազանցում է 70 տարեկանը։
Հայաստանում վարջին մարդահամարի տվյալներով բնակվում է նաև 26 422 մարդ, որոնց ծննդավարը Վրաստանն է, 21 413 բնակչի ծննդավարը Ռուսաստանն է, 5 470-ինը՝ Իրանը, 3 684-ը՝ Սիրիան, 2 253-ինը՝ Ուկրաինան։
Հետաքրքրական է ոը Հայաստանում բնակվող 499 անձի ծննդավարը ԱՄՆ-ն է, 473-ը՝ Գերմանիան, 448-ը Հունաստանը։ 2022-ին Հայաստանում բնակվում էր 583 մարդ, որոնց ծննդավարը Հնդկաստանն է։