00:00:00

«Կառավարության շենքում նստած բլոգերները որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա»․ Անի Սամսոնյան

23:06, 06 հունվար 2025 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրանում երևի թե արդեն հասկացել են, որ Հայաստանում ադեկվատ իշխանություն չկա և Կառավարության շենքում նստած բլոգերները չեն տիրապետում իրենց երկրում ստեղծված իրավիճակին և որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա: Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ:

Ադրբեջանի` Հայաստանի կողմից սահմանին կրակ բացելու և պատերազմի նախապատրաստվելու մասին տեղեկատվական տեռորը խոսում է այն մասին, որ միջանցքի հարցի լուծման համար դիվանագիտական ճնշումներից բացի նախապատրաստվում է նաև ռազմական ագրեսիա, որի պլանը գծվել է 2024թ տարավերջին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ակտիվ հանդիպումների ընթացքում:

Իսկ ինչով են զբաղված Հայաստանում:

Երբ ռեալ կյանքում դու որպես դերակատար գոյություն չունես ու իրավիճակի վրա ազդելու էլ ձև չունես, սոցիալական ցանցերում քո գոյության պատրանքն ես ստեղծում, որ մարդկանց ուշադրության էներգիայով սնվես: Սա է այսօր մեր իշխանության հոգեբանական տխուր վիճակը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր