Ռուսական ագրեսիայից իրեն պաշտպանող Ուկրաինայի կապիտուլյացիան ձեռնտու չի լինի ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպային։ Այս գնահատականն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հունվարի 6-ին, Ֆրանսիայի դեսպաններին ուղղված ուղերձում։ Այս մասին փոխանցում է 1lurer.am-ը։
Միաժամանակ, հիշեցնելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ինքը կկարողանա 24 ժամվա ընթացքում վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, Ֆրանսիայի պետության ղեկավարը հայտարարել է. «Ուկրաինայում արագ և հեշտ լուծում չի լինի։ Ամերիկայի նոր նախագահն ինքն էլ գիտի, որ ԱՄՆ-ը շահելու անսեր չունի Ուկրաինայի պարտության դեպքում, և Ուկրաինայի կապիտուլյացիան չի կարող ձեռնտու լինել ոչ եվրոպացիներին, ոչ ամերիկացիներին»:
Մակրոնի խոսքերը մեջբերում է ֆրանսիական RFI մեդիա ընկերությունն իր կայքում: Էմանուել Մակրոնի տեսանկյունից, եթե Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները համաձայնեն «փոխզիջման», քանի որ հոգնել են այս հակամարտությունից, Արևմուտքի հեղինակությունը «կխաթարվի»։ Միաժամանակ ուկրաինացիները պետք է «իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ», զգուշացրել է Մակրոնը։
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, շատ դիտորդներ մտավախություն ու