00:00:00

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր

21:09, 06 հունվար 2025 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրատանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Արտեմենկոն քաղաքացիների և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոակատի փրկարարների և «Ալավերդի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Բաբաջանյանն ու Գրիգոր Մարգարյանը:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ ավտոմեքենան բարձված է եղել կոշկեղենով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր