00:00:00

Վրաստանում գրիպից երկու մարդ է մահացել

21:36, 25 դեկտեմբեր 2018 Առողջություն

Վրաստանում գրիպից երկու մարդ է մահացել։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ նշելով, որ գրիպի վիրուսը Վրաստանում համաճարակի մակարդակի չի հասել: «Սեզոնային գրիպի վիրուսը դեռևս չի հասել համաճարակի սահմանին, հույս ունենք չի էլ հասնի: Բոլորին կոչ եմ անում գրիպի առաջին նախանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի»,- ասել է Սերգեենկոն: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն էլ զգուշացրել է, որ գործ ունեն H1N1 շտամի հետ: «Վերջին 3 շաբաթվա ընթացքում ունենք գրիպի աճող դինամիկա: Եթե մինչ այդ գոյություն ուներ գրիպի սովորական տեսակ, ապա այս անգամ գործ ունենք H1N1 շտամի հետ, որն աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, քան նախորդ տարի H3 վարակի շտամը: Ցավոք, ունենք 2 զոհ, այդ իսկ պատճառով կոչ եմ անում բնակչությանը ցուցաբերել զգուշություն: Առանձնապես ուշադիր պետք է լինեն տարեցները, քրոնիկական հիվանդություններով տառապողները և հղի կանայք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր