00:00:00

Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է․ ՀՔԾ-ն ստացել է պատասխանը

17:21, 25 դեկտեմբեր 2018 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունն օրեր առաջ ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով  մեղադրյալ,  2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Նշենք, որ Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար։ Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հաղորդել էր, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմին հանձնել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին։ Ըստ «Ինտերֆաքս»-ի, ռուսական կողմը նշել էր, որ 2002-ից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում: Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր