00:00:00

Դատախազությունը բողոքարկեց Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու որոշումը

23:20, 24 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ բողոքն արդեն արդեն մուտքագրվել է: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր