00:00:00

Այս գործընթացն իրականում ունի բավականին լուրջ քրեական հենք՝ Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն

21:30, 24 դեկտեմբեր 2018 Իրավական

Էջմիածնում զարմանալիորեն դեռևս շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի։ Զարմանալին այն չէ, որ քաղաքացիները ցանկանում են, որ նա հայտնվի ճաղերի ետևում, զարմանալին այն է, որ պարբերաբար կաարվում են ցուցարարաների այս կամ այն պահանջները, բայց ամեն անգամ նրանք նորն են մտածում։ Այսպես՝ դեկտեմբերի 22-ին սկսված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ձերբակալել Մանվել Գրիգորյանին։ Սակայն երբ հասկացան, որ դատական ընթացակարգեր կան, որոնք հնարավոր չէ շրջանցել ոչ հին, ոչ նոր Հայաստաններոմ, որոշեցին փոխել իրենց պահանջը և պարզապես «հայտարարություն կամ գոնե ուղիղ եթեր» եթեր պահանջել իրավապահ համակարգից։ Հետո երբ եղավ Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ միջնորդություն է ներկայացվելու Մ․ Գրիգորյանին կրկին կալանավորելու համար, նրանք որոշեցին, որ դա էլ բավական չէ՝ անհրաժեշտ է որևէ հանդիպում։ Հետո նաև ցուցարարներին ընդունեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որից հետո թվում էր թե նրանց բոլոր պահանջներն իրականացել են, և ակցիաները կդադարեն, սակայն ակցիաները շարունակվում են մինչ այժմ։ Այսօր ցուցարարների հետ հանդիպեց նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որից հետո բողոքավորները հանդես եկան բացառապես նոր կոչով՝ պահանջում ենք դատավորի հրաժարականը։ Առաջին հայացքից ծիծաղել այս գործընթացն իրականում ունի բավականին լուրջ քրեական հենք, և դա Մանվել Գրիգորյանի թիվ մեկ թշնամի համարվող Արթուր Ասատրյանն է՝ դոն Պիպոն։ Ակցիայի առաջին սիկ օրերից ցուցարարների շարքերում նկատվում են նրա մտերիմներն ու ընկերները, և իրադարձությունների նման զարգացմանը զուգընթաց ավելի է հիմնավորվում այն վարկածը, որ այս ամենի եըևում հենց Պիպոն է կանգնած։ Հետքրքիրն այն է, որ ակցիայի առաջին օրը նրա մտերիմները չէին նկատվում ցուցարարների շարքերում, քանի որ ակցիան բազմամարդ էր, կային մեծեր, փոքրեր, կանայք և տղամարդիկ, բայց այսօր արդեն մնացել են ոչ թե միայն տղամարդիկ, այլ հենց Արթուր Ասատրյանի շրջապատը։ Այս հանգամանքը հաշվի առնելու դեպքում նոր կարելի է որևէ տրամաբանություն գտնել այս զարգացումներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր