00:00:00

Ըստ ՀՔԾ-ի վարկածի՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ կգնա Արցախ. պաշտպանը զավեշտ որակեց

20:12, 24 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ կգնա Արցախ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: «Զավեշտը հասել է անգամ այնտեղ, որ ասում են՝ մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ գիտե՞ք ասում եմ՝ ուր կգնա, դե մի երկրի անուն տվեք, ասում են՝ Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։ Պաշտոնապես հայտարարում են, որ չենք կարող խափանման միջոց կալանքը փոխել, որովհետեւ կմեկնի Արցախ, իսկ Արցախն էլ պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստան չէ եւ ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից բերելու: Դա վարույթն իրականացնող մարմնի վարկածն է»,- հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը: Բաղդասարյանը, անդրադառնալով Գրիգորյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշմանը, ասաց, որ դատարանը համարձակ իրավաչափ որոշում է կայացրել՝ «փրկելով երկրին վաղը, մյուս օրը Եվրոպական դատարանի առաջ կարմրելուց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր