00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ. ձերբակալվել է մեկ անձ

19:55, 24 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2018թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 21:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ավան թաղամասում մի տղամարդ ինքնաձիգից կրակոցներ է արձակում: Նախնական տվյալներով՝ 1986 թվականին ծնված բնակիչը իրեն ամրակցված 12մմ տրամաչափի «MR43-0952345» որսորդական հրացանով կրակ է բացել Ավան 14-րդ փողոցի բնակարաններից մեկի ուղղությամբ, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որից հետո նշված փողոցի բնակարաններից մեկի 68 ամյա բնակիչը դիտողություն է արել 32 ամյա տղամարդուն: Վերջինս, բռնություն գործադրելով, նշված հրացանով դիտավորությամբ կրակել է իրեն դիտողություն արած քաղաքացու ոտքերին՝ պատճառելով «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածքներ»: 68 ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Դեպքի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Հարցաքննվել են մի շարք անձինք: Դեպքի վայրում, զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Երևան քաղաքի 32 ամյա բնակիչը: Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր