00:00:00

Մանվելը պետք է հայտնվի ճաղերի հետեւում․ լարված իրավիճակ դատախազության դիմաց

16:42, 24 դեկտեմբեր 2018 Իրավական

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության անդամներն այս պահին բողոքի ակցիա են անում ՀՀ  գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ի թղթակիցը, հավաքվածները ներկայացնում են իրենց պահանջները։  Հավաքվածների խոսքով՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը ապօրինի որոշման արդյունք է, նա պետք է կրկին հայտնվի ճաղերի հետևում: Ավելի վաղ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել Արդարադատության նախարարության շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Նույն օրը՝ կեսգիշերին, Էջմիածնում մեկնարկել են որոշման դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները: Դատախազությունը հայտարարել էր գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին: Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր