00:00:00

Իրավաբան Արա Ղազարյանը՝ Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

22:15, 23 դեկտեմբեր 2018 Իրավական

Իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուն և Էջմիածնում ծայր առած բողոքի ակցիաներին․ «Ի դեպ, ՄԻԵԴ-ն ունի կալանքի մի հիմք, որը շատ քիչ երկրներում է ամրագրված, և ՄԻԵԴ-ը կիրառում է միայն այն դեպքում, եթե ամրագրված է տվյալ երկրի ազգային օրենսդրության մեջ։ Դա այն է, երբ անձի շարունակվող կալանքը արդարացված է, քանի որ ազատ արձակելը կարող է խաթարել հանրային կարգ ու կանոնը, այլ կերպ ասած՝ առաջացնել հանրային հուզումներ։ Մանվել Գրիգորյանի դեպքը կարծես համընկնում է այդ հիմքին՝ զուտ որպես երևույթ, հակառակ դեպքում ՀՀ քր․ դատ․ օր․-ը նման հիմք չի սահմանում։ Թեև մի հիմք էլ է ՄԻԵԴ-ը սահմանել, որը մեր օրենսդրությամբ նույնպես ամրագրված չէ, բայց Մանվելի գործով կարող է անհրաժեշտ լինել, եթե դեպքերը շարունակեն զարգանալ – կալանքի արդարացումը անձի անվտանգությունից ելնելով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր