00:00:00

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն արձակուրդում է, նրան փոխարինում է Վլադիմիր Հովհաննիսյանը

00:16, 23 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին տրամադրել 2018-2019 աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին: 2. Սասուն Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր