Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
<<Դատարանների կայացրած որոշումների վերաբերյալ
Սիրելի հայրենակիցներ, տասնամյակներ շարունակ ունեցել ենք կոռումպացված ու հակաօրինական դատավորներ, քանի որ ունեցել ենք նույնպիսի իշխանություններ. և հիմա կա շանս, որ քայլ առ քայլ փոխվեն դատավորները ու վերջապես արդարադատություն իրականացվի, քանի որ հաստատվել է ժողովրդի իշխանություն: Ու հիմա երբ նման դատավորների վճիռների համար բողոքում ենք, որ ոչինչ չի փոխվել, առնվազն ադեկվատ չի. իրավական Հայաստան ստեղծելու համար գիշեր-ցերեկ աշխատանք է պահանջվում:
Վստահ եմ, որ արդարացի վրդովվելով հանդերձ՝ մենք քայլում ենք արդարադատությանն ընդառաջ:
Սիրում եմ բոլորիդ
Հ.Գ.
Դատախազությունը պահանջում է դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի>>։