00:00:00

Առևանգել էին երիտասարդին, ծեծել, սպառնացել ու բռնվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

00:00, 23 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել: Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը: Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին "Մերսեդես" մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաև 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը: Հարուցվեց քրեական գործ` քրեական օրենսգրի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առևանգելը: Ոստիկաններն անմիջապես ճշտեցին կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը: Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալներին հայտնաբերվեցին և անձին առևանգելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո էլ ներկայացվեցին նախաքննական մարմնին: Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 1979 թվականին ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980 թվականին ծնված Կարեն Ջումայանը, 1983 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը և 1990 թվականին ծնված Արմեն Մկրտչյանը: Նրանք ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր