00:00:00

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ. Արևիկ Խաչատրյան

18:08, 22 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ  Խաչատրյանը։ «Գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, այն հիմնավոր չէ և Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։ Նշենք,որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ բավարարել էր Մանվել Գրիգորյանների պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր