00:00:00

Դանակահարություն Ազատավան գյուղում. 22-ամյա աղջիկ է կասկածանքով բերման ենթարկվել

01:41, 22 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում <> բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Արարատի մարզի Ազատավան գյուղից։ Օպերատիվ պարզվեց նաև կատարվածի հանգամանքները։ Դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, իր բնակարանում հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքում ապրող 22-ամյա մի աղջիկ։ Նրա և հիվանդանոց տեղափոխված երիտասարդի միջև Ազատավան գյուղում միջադեպ էր տեղի ունեցել, որի մանրամասներին, նաև դանակահարության պատճառներին քննության շահերից ելնելով՝ չենք անդրադառնա։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր