00:00:00

27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` զգալի չափերի գողություն կատարելու համար. գործը դատարանում է

21:00, 21 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զգալի չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27 ամյա երիտասարդի: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Աշտարակ քաղաքի` 1991 թվականին ծնված բնակիչը, դուրս գալով Նորագավիթ և Աշտարակ խճուղում գտնվող սուպերմարկետից, նկատել է, որ առևտրի կենտրոնի մոտ կայանված մեքենայի պատուհանը կիսաբաց է, և մեքենայի ղեկային կառավարման ցուցիչների դիմաց դրված է գումար: Տեսնելով այդ` վերցրել է այնտեղ դրված զգալի չափերի գումարն ու հեռացել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր