00:00:00

ՄԻՊ-ը ներկայացրել է փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը

19:20, 21 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասեյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ այսօր ներկայացրեց ՀՀ-ում փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ արտահերթ զեկույցը։ «Միգրացիոն ծառայության հետ ավանդաբար կայուն համագործակցություն ունենք, որ շարունակվում է այսօր, եւ ուրախ ենք, որ մեր գրասենյակը նպաստում է ոլորտում առկա խնդիրների լուծմանը, որոնք ընդամենը գործնական բնույթի հարցեր են կամ օրենսդրական առաջարկներ»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով նաեւ, որ որոշ գործընթացներ էլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առաջարկների վրա են աշխատել։ «Նոր գործադիրի հետ նոր եռանդով կաշխատենք փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց Ա. Թաթոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր