00:00:00

ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 522.262.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի հատուցում

17:24, 21 դեկտեմբեր 2018 Իրավական

Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի իրական ծավալները հստակեցնելու, վնասը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ միայն ԵՔՔՎ քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով տարբեր ընկերությունների կողմից՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 522.262.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի հատուցում։ Բացի այդ՝ որոշ ընկերություններ՝ խնդրել են սահմանել ժամանակացույց պատճառված վնասը մաս-մաս վերականգնելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ չարաշահումներ հայտնաբերվել են ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերում։ Նախնական քննության տվյալներով՝ չարաշահումների եղանակը նույնն է՝ ավտոմեքենաների տեխնիկական զննության համար պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների իրավասու անձանց կողմից առերևույթ կեղծիքներ են կատարվել մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերում, որի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մարզային քննչական վարչություններում քննվող քրեական գործերով ևս կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր