00:00:00

Երևանյան տարբեր վարչական շրջաններում 1000-ից ավելի սիգ տեսակի ձուկ է առգրավվել

14:45, 21 դեկտեմբեր 2018 Տնտեսություն

Դեկտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են իրականացրել ձկան ապօրինի վաճառքի դեպքեր բացահայտելու նպատակով։ Մասնավորապես, Էրեբունի, Ավան, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում առգրավվել է թվով 1002 հատ սիգ տեսակի ձուկ, սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո ձկները հանձնվել են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ -ին, ՀՀ ԿԳՆ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին, «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ շրջայցերը կկրեն շարունակական բնույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր