00:00:00

Աբովյանի սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի նախկին տնօրենը կասկածվում է 16 մլն դրամ յուրացնելու մեջ

02:30, 21 դեկտեմբեր 2018 Իրավական

Ոստիկանները բացահայտել են 16 մլն դրամի յուրացման դեպք։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տվյալներ են ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի նախկին տնօրենն ապօրինություններ է կատարել։ Պարզվել է, որ նա 2013–2016թթ.–ին տարբեր մարզաձեւերի համար քաղաքացիների տված վարձավճարները չի մուտքագրել հաստատության հաշվեհամարին՝ օգտագործելով դրանք սեփական կարիքների համար։ Արդյունքում յուրացվել է շուրջ 16 մլն դրամ։ Կատարվում է քննություն։   https://www.youtube.com/watch?v=GjJt6WsTTWw  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր