00:00:00

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ նախկին հարսնացուին առեւանգելու համար

22:54, 20 դեկտեմբեր 2018 Իրավական

22-ամյա աղջկա առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին, բռնության գործադրմամբ բացահայտ առեւանգել է 1996 թվականին ծնված իր նախկին հարսնացուին: Նախնական քննության տվյալներով՝ 24-ամյա երիտասարդը 2017թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կանգառում մոտեցել է իր նախկին նշանածին եւ վերջինիս կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերից քաշելով՝ նստեցրել է տաքսի ավտոմեքենա եւ տարել Արագածոտնի մարզ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1994 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր