00:00:00

Հայաստանի բյուջեին 30 կոռուպցիոն գործերով հասցվել է 20 մլրդ դրամից ավելի վնաս. Վանեցյան

21:01, 20 դեկտեմբեր 2018 Իրավական

Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը կշարունակվի: Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին եւ Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ թվով պետական մարմիններում կոռուպցիան բրգաձեւ է եղել:  ԱԱԾ տնօրենը նշեց, որ ծառայության վարույթում գտնվող նման 30 գործերով ստացված ապացույցների համաձայն՝ նախնական տեղեկություններով պետությանը հասցվել է 20 մլրդ դրամից ավելի վնաս: Այս միջոցների զգալի մասը վերականգնվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր