00:00:00

Նախկին պատգամավորը Բեզոարյան այծ է որսացել և հայտնվել ոստիկանությունում

19:10, 20 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում՝ ժամը 21։20-ի սահմաններում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու, տեղեկացնում է «Shamshyan.com»-ը։ Ըստ աղբյուրի՝ նրանք են՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Ասատրյանը և Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալպուրճյանը, որոնք եղել են Hummer մակնիշի ավտոմեքենայով։ Տեղում ավտոմեքենան ենթարկվել է զննության և բեռնախցիկում հայտնաբերվել է մորթած կենդանու մարմին, «Սայգա ՄԿ» տիպի մեկփողանի ակոսափող, «ՏԻԿԿԱ Տ3» տիպի մեկփողանի ակոսափող, «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի որղորկափող և «ՄՌ 155» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ։ Նշվում է, որ սատկած կենդանին Բեզոարյան այծ է, որը Վ. Ասատրյանը որսացել է նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում «Հարսնասար» ռեստորանայաին համալիրի հետնամասում գտնվող «Վեդի Ալկո» ՍՊԸ-ին պատկանող այգիների հարակից հատվածում։ Որսագողերի հետ միասին, ըստ աղբյուրի, եղել է նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը՝ «Lexus» մակնիշի մեքենայով։ Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Որսագողության կասկածանքով բերման ենթարկված Վ. Ասատրյանն ու Վ. Խալպուրճյանը բաց են թողնվել։ Նախկին պատգամավորը նույնպես բերման է ենթակվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին և նրանց հետ միասին բաց թողնվել։ Նշենք, որ Բեզոարյան այծի որսը Հայաստանում արգելված է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր