00:00:00

Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը հայտնի՞ է. Օսիպյանը չբացեց փակագծերը

17:05, 20 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հրաժարվեց հայտնել՝ արդյոք ոստիկանությունը գիտի Մարտի 1–ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե ոչ։ Ի պատասխան Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ լրագրողներն իրեն հարցնում էին, թե ինչու ոստիկանությունը չի կարողանում գտնել Նարեկ Սարգսյանին։ «Բայց մենք նրան հայտնաբերեցինք։ Հիմա Վահագն Հարությունյանի մասին. յուրաքանչյուր հետախուզվողի եւ յուրաքանչյուր դեպքով ժամանակ է հարկավոր։  Թույլ տվեք այն, ինչ մենք ունենք, չհրապարակենք, կան տեղեկություններ, որոնք չենք կարող հրապարակել»։ Նշենք, որ Վահագն Հարությունյանը, ըստ պաշտպանի, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժում է ստանում։ Դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։ Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր