2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկերով։
3-րդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է՝ 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամով։
4-րդ հորիզոնականում՝ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը՝ 13 մլրդ 966 մլն դրամով։
5-րդ հորիզոնականում «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունն է՝ 13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ հարկերով։
6-րդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է. վճարել է 12 մլրդ 363 մլն 484 հազար դրամ հարկ։
7-րդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն է՝ 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամ հարկերով։
8-րդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է. վճարել է 9 մլրդ 866 մլն 280 հազար դրամ հարկ։
9-րդ հորիզոնականում «Ինտերնեյշն Մասիս տաբակ» ընկերությունն է 9 մլրդ 302 մլն 592 հազար դրամի հարկերով։
10-րդ հորիզոնականում «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն է. վճարել է 8 մլրդ 748 մլն 524 հազար դրամ հարկ։
Խոշոր հարկ վճարողների երկրորդ տասնյակում են «Ֆլեշ», «Նորֆոլկ Քոնսալթինգը», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «ՄՏՍ Արմենիա», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Արմենիան Քափըր պրոգրամ», «Երևանի կոնյակի գործարան», «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ», և «Ամերիաբանկ» ընկերությունները։