00:00:00

Պաշտպանի աջակցությամբ ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել

15:32, 19 դեկտեմբեր 2018 Իրավական

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու: Այս մասին հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից: Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում հեռախոսակապ է հաստատվել իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև գրություն է հասցեագրվել Պաշտպանության նախարարություն: Բողոքի ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձանց համագործակցության արդյունքում զինծառայողն  ընդունվել է զինվորական հոսպիտալ ստացիոնար բուժման, իրականցվել է զինծառայողի վիրահատությունը, որից հետո նրան տրամադրվել է վերականգնողական արձակուրդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր