00:00:00

Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. ԿԲ պաշտոնյա

18:22, 18 դեկտեմբեր 2018 Տնտեսություն

Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Հնարավոր արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է: «Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ արժութային շուկաները հանգիստ են, խուճապային տրամադրություն չի նկատվում: Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, որպես ասվածի ապացույց, նշեց, որ ունենք դրամային ավանդների աճ, դոլարային ավանդների կրճատում: «Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին: Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ունենք թե դրամային, թե արտարժութային ավանդների աճ, սակայն դրամականով ավելի շատ»,-նշեց նա: Գրիգորյանի խոսքով՝ այս տարի ունենք նաև կապիտալի ավելի շատ աճ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր