00:00:00

«Ես պետությանը դատի չեմ տա»․ Մանվել Գրիգորյան

17:49, 18 դեկտեմբեր 2018 Իրավական

Ցավոք Մանվել Գրիգորյանը չի ցանկանում, որ դատական ակտերը ներպետական ատյանները սպառելուց հետո գնան Եվրոպական դատարան: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: Ըստ նրա, պաշտպանական կողմը փորձելու է խորհրդատվություն տալ, որ դա օրինական, իրավաչափ ընթացակարգ է եւ ուղղակի ակնհայտ է ընտրովի արդարադատություն էիրականացվել կալանքի հետ կապված. «Եթե ներպետական ատյաններում արդյունքի չհասնենք, հորդորելու ենք, որ այն գնա ՄԻԵԴ: Նա այլ կերպ է նայում իրավիճակին՝ ասելով՝ ես պետությանը դատի չեմ տա»,-ասաց Լեւոն Բաղդասարյանը: Պաշտպանի խոսքով, որեւէ հիմք չկա Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու համար. «Մենք ոչ միայն չենք խոչընդոտել գործին, այլեւ առերեւույթ վնասը փոխհատուցել ենք»: Լեւոն Բաղդասարյանը ճշգրտեց, որ ՄԻԵԴ դիմելու խնդիրը վերաբերում է կալանքի որոշմանը, ոչ թե ընդհանուր մեղադրանքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր