Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջը սպանելու դեպքի շուրջ կա համագործակցություն ՀՀ իրավապահների ու ռուսական ռազմաբազայի միջև: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այդ համագործակցությունը հիմնված է հայկական օրենսդրության վրա», - ավելացրեց դեսպանը։
Նա նշեց՝ իրավասու չէ մեկնաբանել դեպքը, հարցն իրավական ոլորտում է։ Որպես դեսպան կարող է ասել՝ ցավալի այս դեպքը քաղաքականացնել պետք չէ: