00:00:00

Բացահայտվել է Նորվեգիայի քաղաքացուն առերեւույթ կողոպտելու դեպքը. 3 անձ ձերբակալվել է

17:10, 18 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուն առերեւույթ կողոպտելու դեպքը։ Երեք անձ ձերբակալվել է: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, Նորվեգիայի Թագավորության քաղաքացու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել են նրա սպորտային պայուսակը, որի մեջ եղել են խոշոր չափերի՝ 750.000 ՀՀ դրամ գումար, անձը հաստատող փաստաթուղթ, սնունդ, բանկային կրեդիտ քարտեր: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր ներկայացվել են նախաքննական մարմին եւ ձերբակալվել: Վերջիններս Լոռու մարզի բնակիչնեը են: Նախաքննության ընթացքում կասկածյալները տվել են խոստովանական ցուցմունք, ինչպես նաեւ առգրավվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուց  հափշտակված 750.000 ՀՀ դրամը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր