00:00:00

Նորատուսցի Ալիկն եւ Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին

16:49, 18 դեկտեմբեր 2018 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրապարակվեց Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կողմից,  իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում  գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է: Այս գործով ամբաստանյալ Պետրոս  Իսրայելյանը մեղադրվում է  2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։ Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է  նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության  մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր