00:00:00

Բագրատաշենի մաքսակետում փչանում է 302.400 հատ հավկիթ. «Լուսակերտ» ընկերությունը մեղադրում է ՍԱՊԾ ղեկավարին

01:07, 18 դեկտեմբեր 2018 Տնտեսություն

Սույն թվականի դեկտեմեբերի 8-ին ՌԴ-ից ՀՀ է ներմուծվել 302.400 հատ հավկիթ, որն մինչ այժմ գտնվում է ՀՀ Բագրատաշենի մաքսային կետում, հայտարարում է «Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը։ «Վերը նշված հավկիթների խմբաքանակը ուղեկցված է սննդի անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով: Ձվերը սպառողական տարաների մեջ են, որոնցից յուրաքանչյուրի վրա մակնշված է տեղեկություններ ձվերի խմբաքանակի, արտադրման ժամկետների վերաբերյալ: Մակնշումներում առկա են նաև տեղեկություններ, որոնք պարտադիր են ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող մյուս բոլոր պահանջները բավարարելու համար:
Հավկիթները արդեն 10 օր գտնվում է սահմանին և դրանց տեղափոխումը ՀՀ տարածք փաստացի ապօրինի արգելված է Ծառայության կողմից։ Արգելման պատճառները պարզելու նպատակով մեր մի քանի դիմումներին Ծառայությունը չի պատասխանել։ Սակայն մեզ ավելի շատ մտահոգում է այն, որ ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայությունը իր լիազորությունները պատշաճ իրականացնելու փոխարեն,  իր ապօրինությունները կոծկելու նպատակով զբաղված է ապատեղեկատվություն տարածելով։ Այսպես, ՍԱՊԾ ղեակավարը «Հետք»-ին հայտնել է, որ ինքը կանխում է կեղծարարությունը, իբր մեր կողմից ներկրված հավկիթները պիտանի չեն օգտագործման և թափելու ենթակա ձու ենք ցանկանում ներմուծել։ Այս ամենը անցնում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները։ ՍԱՊԾ ղեկավարը առերևույթ գերազանցում է իրեն վերապահված լիազորությունները, հավկիթի որակը պետականորեն հաստատող ԵԱՏՄ բոլոր հավաստագրերը առկա են։ Այս պայմաններում ինչ որ ՍԱՊԾ ղեկավար իրեն իրավունք է վերապահում հրապարակավ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պետության դեմ և կասկածի տակ  դնել ԵԱՏՄ հավաստագրերի օրինականությունը։ Այս պայմաններում առկա են առերևույթ հանցագործության հատանիշներ, ինչի վրա հրավիրում ենք իրավապահ մարմինների և հատկապես Հատուկ Քննչական Ծառայության ուշադրությունը։ Հավկիթները ՀՀ տարածք տեղափոխելը արհեստականորեն և ապօրինի սահմանափակելուց զատ, ՍԱՊԾ ղեկավարը հրապարակավ արատավորում է նաև հավկիթ արտադրող և հասարակության մեջ հին ավանդույթներ ունեցող մեր ընկերության բարի համբավը։ Այս մասով մենք հետևողական ենք լինելու և ընկերության խախտված իրավունքները վերականգնելու նպատակով նախապատրաստում ենք հայցադիմում ներկայացնել դատարան։ Ընկերությունը արդեն իսկ կրել է և շարունակում է կրել մեծ ֆինանսական կորուստներ։ Անհիմն կանգառի պատճառով յուրաքնաչյուր օր հավելյալ վճարում է Բեռնափոխադրում իրականացնող Ընկերությանը 49.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Հատկանշական է, որ տվյալ ձվի պահպանման ժամկետը ընդամենը 25 օր է, իսկ համապատասխան պետական մարմինը արդեն 10 օրից ավել անգործություն է դրսևորում, մասնավորապես չի թողում է ՀՀ տարածք տեղափոխել Բեռը։  Արդյունքում մեզ չի տրամադրվում նաև պաշտոնական մերժում, ինչը գոնե  հնարավորություն կտա Բեռը հետ ուղարկել և հնարավորինս նվազեցնել վնասները։
Տվյալ իրավիճակում ակնհայտ սուտ և  զրպարտիչ հայտարարություններով է հանդես գալիս թռչնաբույծների  նախագահ Սերգեյ Ստեփանյանը և այդ կապակցությամբ ընկերությունը դիմելու է դատարան պահանջելով հրապարակային ներողություն խնդրել ընկերությունից , ընկերության բարի համբավը արատավորելու համար», - նշված է «Լուսակերտ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր