00:00:00

23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է չորս անձ

22:21, 17 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է չորս անձ: 2018 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ծանոթ անձինք, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն՝ նստեցնելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխել են ինչ-որ առանձնատուն, պահել այնտեղ և մոտ 8 անհայտ անձանց հետ ծեծի ենթարկել: Ըստ երիտասարդի հաղորդման՝ այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկն ատրճանակով, իսկ մյուսը դանակով սպանության սպառնալիքներ են տվել, հայհոյել, դանակով վնասել աջ ձեռքի դաստակը: Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը), որը նույն օրն ստացվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և ընդունվել է վարույթ: 23-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 4-ի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ: Վերջիններս ձերբակալվել են՝ 23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով: Տուժող երիտասարդի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնանշել է այն տեղը, որտեղից իրեն առևանգել են: Կատարվել է առերես հարցաքննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձանարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր