00:00:00

Զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ. մանրամասներ զինծառայողի աչքը վնասելու դեպքից

18:46, 17 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել դեկտեմբերի 16-ին Արցախում զինծառայողի աչքի շրջանում հրազենային վնասվածք ստանալու  դեպքի մասին։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողը, չիմանալով, որ ազդանշանային ատրճանակի մեջ ազդանշանային հրթիռ է տեղադրված, սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված հրթիռը վնասել է համածառայող ընկերոջ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքը: Ռ.Վահանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր