00:00:00

Եկեք փակենք գաղտնալսման թեման. այդ գործով Վանեցյանը տվել է Արցախի նախկին ՄԻՊ-ի անունը

00:38, 16 դեկտեմբեր 2018 Իրավական

Քննչական կոմիտեում քննվում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի միջև հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ու հստակ պատասխաններ կտրվեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:   Երբ լրագրողը պնդեց, որ խոսակցության մեջ հստակ նշվում է, որ «դատավոր» բառն է գործածում Վանեցյանը, ԱԱԾ տնօրենը արձագանքեց՝ տալով Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի անունը՝ վկայակոչելով նրա ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն լսեք, Ռուբեն Մելիքյան կա, Արցախի նախկին ՄԻՊ-ը առաջին գաղտնալսումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին։ Իմ հեռախոսի մեջ դա պահել։ Այդ ստատուսից կոպիա եմ արել, որովհետև այնտեղ բաներ էին գրած, որոնք ինձ անհանգստացրել էին, ուղարկել եմ մարդկանց, որ էդ կարծիքը տան, որից հետո, ինձ Սասունն ասում է՝ գրավոր ուզում էի պատասխանեի։ Էլ վերջ, գաղտնալսման մասին էլ բան չեմ ասելու»։ Ընդհանուր առմամբ, գաղտնալսումը ԱԱԾ տնօրենը «ստոր արարք» որակեց և հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք նախկին իշխանությունների ձեռքի գործը է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր