00:00:00

Արաբկիրի թաղապետը դատի կտա կայքին՝ իր անձը արատավորելու համար. փաստաբան

03:27, 16 դեկտեմբեր 2018 Իրավական

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի փաստաբան Վահե Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինտերնետային կայքերից Shame.am կայքը 06.12.2018 թվականին զրպարտություն պարունակող տեղեկություններ է հրապարակել, որոնցում շոշափվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի անունը: Մասնավորապես, կայքը տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ դրանում պատկերված անձանցից մեկը, իբր, Արամ Դանիելյանն է։   Այսօր՝ 14.12.2018 թվականին Արամ Դանիելյանի անունից փաստաբան Վահե Սեդրակյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունը, որը դիտավորություն ունի արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Միաժամանակ դիմել ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով տեսանյութի հետ կապված որոշակի տեղեկություններ տրամադրել, ինչպես նաև պարզաբանել վերոհիշյալ կայքի կողմից հրապարակված նյութի մեջ տեղ գտած ձևակերպումը` կայքի՝ ԱԱԾ ում ունեցած «հավաստի» աղբյուրների մասին։ Դիմելու ենք նաև այլ իրավապահ մարմիններին՝ առաջարկելով քննել նման բնույթի նյութեր տարածելու փաստը քրեական իրավունքի տեսանկյունից։ Ավելորդ չէ նշել, որ նախկինում կայացված մի շարք դատական ակտերով կայքի պատասխանատու Արտյոմ Խաչատրյանին դատարանը պարտավորեցրել է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։   «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարելի է գտնել դատական գործեր, որոնցով անձինք վերականգնում են այդ կայքի կողմից իրենց խախտված իրավունքները։ Ազատ խոսքի իրավունքը Հայաստանում այլևս բարձրագույն արժեքներից մեկն է, սակայն ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե խոսքի ազատության իրավունքի իրացման, այլ լրագրողական էթիկայի կանոնների և մարդու մի շարք հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների հետ։ Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները, մասնավորապես՝ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ, պետք է պաշտպանված լինեն անձնական, տնտեսական կամ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված նման անընդունելի վարքագծից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր