00:00:00

Արցախի ոստիկանությունը 2.700.000 դրամ գումարի հափշտակության դեպք է բացահայտել

18:28, 15 դեկտեմբեր 2018 Իրավական

Ս.թ.դեկտեմբերի 13-ին հաղորդագրություն էինք տարածել Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղի բնակչուհի, 1934թ.ծնված Գ. Ղ-ի նկատմամբ կատարված ավազակային հարձակման և 2.700.000 դրամ գումարի հափշտակության վերաբերյալ։ ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ համատեղ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և քննչական վարչության ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 11:30-ի սահմաններում նշված հանցագործությունը կատարել է համագյուղացի 1965թ.ծնված Հ. Գ-ն ։ Գողոնը մասամբ առգրավված է: Արցախի ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր