00:00:00

Դատարանը մերժել է Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը․ ըստ Գևորգյանի՝ արդար որոշում է

20:29, 14 դեկտեմբեր 2018 Իրավական

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը՝ Արմեն Գևորգյանը։ Նա նշեց, որ կայացվել է արդար որոշում, բայց դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, իրենք շարունակելու են ներկայացնել փաստարկները՝ իրենց անմեղությունն ապացուցելու համար։ <<Ես 2 օր է՝ աշխատանքի վայրից բացակայում եմ, եթե դեմ չեք, գնամ գործի>>,-նշեց նա, ապա հավելեց, որ Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր