00:00:00

Դատարանը հրապարակում է Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերալ որոշումը

20:06, 14 դեկտեմբեր 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին հրապարակում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերալ որոշումը: Դեկտեմբերի 11-ին կալանքի միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Երեկ դատարանն ավարտեց կալանքի միջնորդության քննությունը: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր