00:00:00

««Իմ քայլը» պետք է հստակ գիտակցի, որ այս ընտրությունները նախորդներին մերժելու վերջին շտրիխն էր». Աշոտ Խուրշուդյան

19:58, 14 դեկտեմբեր 2018 Տնտեսություն

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, ընտրությունները ավարտվեցին, սկսենք քաղաքական խոսք ասել։ Ուրեմն՝ այսօրվա ԱԺ խնդիրներն են. 1. Գոյություն չունեն հանրային պատվերը ներկայացուցչական մարմնին՝ ԱԺ-ին հասցնելու ինստիտուտները 2. Այդ ինստիտուտների բացակայության պայմաններում սկսելու է գործել. «ով շատ աղմկի նրա շահն առաջնային է սկզբունքը»։ 3. Ինչպե՞ս պետք է պատգամավորը այո կամ ոչ քվերակելիս կողմնորոշվի, հասկանա, թե իր ընտրողն ինչ է ուզում։ Ահա սա է ժողովրդավարության կարևոր ինստիտուտներից մեկը, որը նախկինում այլ կերպ էր իրագործվում։ 4. Իսկ նախկինում իրագործվում էր շատ պարզ. պատգամավորները շատ հարցերում առաջնորդվում էին. ա. անձնական շահերով (որն այսօր ենթադրաբար չկա, քանի որ հանել ենք բիզնես շահը- Բացառությամբ ԲՀԿ-ի), բ. «ակումբի» շահով։ Ակումբը քրեաօլիգարխիկ սխոդկաներին հեղինակություն ունեցողներն էին. հենց սա էր կոռուպցիոն թիվ մեկ շահը (սա այլևս չկա) գ. բյուրոկրատական շահով (որի դեմ այսօրվա իշխանությունը պայքար է սկսել՝ չհաշված նախկին համակարգում աշխատած տեխնոկրատ նախարարների), հետո գալիս էր դ. միջազգային շահը,որպես թույլ պետություն, շատ հարցերում զիջում էինք, որ երկրի հեղինակությունը պահպանենք (այսօր ոնց որ թե սրա վրա դադար է տրված) ե. ոչ ֆորմալ հազարումի այլ շահերով զ. պոպուլիստական շահով, որը հռչակված էր որպես ռազմահայրենասիրական (այսօր, ոնց որ թե սա կա, բայց հակառակ նշանով) 5. Այսօրվա պատգամավորը պետք է առաջնորդվի. ա. անձնական համոզմունքով/արժեքներով (որը կապ չունի ինստիտուցիոնալ ժողովրդավարության հետ) բ. ֆեյսբուկում ստեղծված քննարկման տպավորության տակ (որը կարող է իրական կյանքից շատ հեռու լինի) գ. իներցիայով (օրակարգ դարձնի ընդդիմադիր եղած ժամանակ բռնած դիրքը) դ. թերի ինստիտուցիոնալ օրակարգով, որը հիմնականում ձևավորվում է արտասահմանյան գրանտներով, այսինքն դրսից եկած օրակարգով ու կազմակերպվում տեղական ՀԿ-ների կողմից։ Սա վատ չի, եթե ունի տեղական հակակշիռը – հակակշռի բացակայությունը հանգեցնելու է նրան, որ հաշվի չի առնվելու բնակչության առաջնահերթությունները։ 6. Իսկ ի՞նչն է բացակայում։ Իրոք, իսկ որն է ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը, որի մասին գրում եմ։ Նախ պետք է հաշվի առնել, որ դատական համակարգը չկա։ Այսինքն գործադիր-օրենսդիր հավասարակշռումը իրականացվում է շահերի ներկայացմամբ։ Առաջնային են դառնում շահերն ու արժեքները։ Ու, որպես այդպիսին, չկան ա. Բիզնես շահը ներկայացված չէ։ Չկան կայացած բիզնես think-tank-ներ (օրինակ ինչպիսին CATO Institute-ն է), բիզնեսը մասնատված է և չի կարողնաւոմ միասնաբար ասոցիացիաների կամ այլ մեխանիզմների ձևով համընդհանուր շահ ներկայցնի։ Չկան լոբբիզմի ինստիտուցիոնալ հիմքեր։ Ընտրություններում բիզնեսի կողմից նախընտրական ֆինանսավորումը, ու պատգամավորի կողմից նրա շահը ներկայացնելու պարտավորությունը/կարիքը չի եղել։ բ. Չկա այլ դասակարգերի շահերի ներկայացման ինստիտուտները։ Այո-այո, սա կարևոր է։ Ժողովրդի անունից խոսելը մեր մշակույթում մոդա է, բայց տարբեր խմբերի շահերը տարբեր են։ Չկան լուրջ արհմիություններ, չկան մասնագիտական ասոցիացիաներ և այլն։ գ. ԱԺ նամակագրության վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱԺ դիմում եմ միմիայն անձնական խնդրանքներով։ Չկա որևիցե դիմում, թե այս կամ այն օրենքն այսպես կամ այնպես քվերակեք։ Ինչ էլ կա՝ տակը ինչ-որ ՀԿ կամ գրանտ կգնտեք, այսինքն դրսի օրակարգ է։ Կրկվեմ, դրսի՝ չի նշանակում վատ, նշանակում է, հակակշռի բացակայության պայմաններում՝ մենաշնորհ։ դ. Չկան սոցհարցումների ինստիտուտը։ Բնակչության այս կամ այն հարցով դիրքորոշումն ու տրամադրությունները հասկանալու համար, սա լավ գործիք է։ Սոցհարցումներ արվում են, բայց չկա դրան սպասելու մշակույթը, այն պատվիրելու մշակույթը։ Դրա համար էլ գրում եմ՝ չկա ինստիտուտը։ Այսինքն պատգամավորը չի կարող օբյեկտիվ իմանա բնակչության տրամադրությունները՝ ֆեյսբուկը հաշիվ չի։ ե. Չկան կուսակցությունների արժեքները։ Գլխիս չխփեք, բայց «Իմ քայլը» պետք է հստակ գիտակցի, որ այս ընտրությունները նախորդներին մերժելու վերջին շտրիխն էր։ Ոչ մի վերլուծաբան չի կարող ասել, որ այս արժեքի տեր մարդիկ այս կուսակցությանն ընտրեցին, իսկ սրանք ընտրելու են այս մեկին, և այլն։ Այսինքն, ներկուսակացական աշխատանքի միջոցով հնարավոր չի լինելու նույնպես որոշում կայացնել։ Նույն խնդրով տառապում էր ՀՀԿ-ն։ Ու նույն խնդիրը Հայաստանում ունենալու է ցանկացած ուժ, որը 50+ տոկոս ձայն է հավաքում։ զ. Մամուլը։ Կարճ ասեմ՝ այսօր այն խայտառակ վիճակում է։ Գիտեմ՝ ինչ եմ ասում, ու սա գրելը մի առանձին թեմա կլինի։ Պատգամավորի տեսակետից մամուլի հիման վրա կողմնորոշվել ու որոշում կայացնել այսօր անհնար է։ է. Ի վերջո, չկա փաստարկված որոշումների կայացման ինստիտուտը։ Սա էլ արդեն իմ ու իմ ՀԿ-ի գործն է, բայց էլի ասում եմ՝ ինստիտուցիոնալ տեսակետից think-tank-ների աշխատանքը նույնպես թերի է, համարյա չկա։ Քաղաքականության վերաբերյալ հետազոտություն գտնելը շատ դեֆիցիտային է, ու այնպես չի , որ պատգամավորներին կտան համապատասխան վերլուծությունները, որ նրանք կարողանան ռացիոնալ որոշում կայացնել։ Ամփոփում Այն քննարկումները, որոնց քաղաքացիական ու նաև քաղաքական հասարակությունը 20 տարի մասնակցել է, եղել են անցումային կամ էլ աճող տնտեսությունների գիտելիքի շուրջ քննարկումներ։ Դրանք էականորեն տարբերվում են ժողովրդավարական երկրներում գործող ինստիտուտներից։ Հայաստանի բնակչության գրագետ հատվածի հիմնական մասը անհաղորդ է, թե ինչպես են որոշումները կայացվում իրական ժողովրդավարություններում։ Դրա վառ պացույցը՝ ՀԿ հատվածի մեծամասնության ընդդիմադիր կեցվածքը լոբբիստական ինստիտուտների հանդեպ։ Պրոգրեսիվ հատվածի մոտ ժողովրդավարական ինստիտոտների կայացումը վախենալու են, քանի որ այդտեղ, օրինակ, առողջ խոսքը կարող է պարտվել։ Ժողովրդավարությունը խոսքի ու շահերի մրցակցության այլ մակարդակ է ենթադրում, քան այն հազարավոր ռեֆորմները, որ արվել են Հայաստանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր