00:00:00

Նավթի համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան սպասվում էր

02:00, 14 դեկտեմբեր 2018 Տնտեսություն

OPEC+ գործարքի եւ արդյունահանումը կրճատելու Կանադայի որոշման շնորհիվ նավթի համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան սպասվում էր: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկական գործակալությանը: Գործակալությունը հաստատել է 2019 թվականին օրական 1,4 մլն բարել նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը եւ հայտնել, որ 2018 թվականին, ըստ ակնկալիքների, այդ ցուցանիշը կկազմի 1,3 մլն բարել: Միեւնույն ժամանակ համաշխարհային տնտեսությունում անորոշությունը, որը կապված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային վեճի հետ, կարող է բացասաբար ազդել 2019-ին նավթի սպառման մակարդակի վրա, հայտնել է կազմակերպությունը: «2019 թ. նավթի պահանջարկի աճի կանխատեսումը օրական մնում է 1,4 մլն բարելի մակարդակում, չնայած այն հանգամանքին, որ նավթի գները զգալիորեն նվազել են հոկտեմբերի սկզբի գագաթնակետից հետո», - հաղորդում է գործակալությունը: «Աշխարհում տնտեսական աճի թուլացումը, հատկապես մի շարք զարգացող տնտեսություններում, մասամբ համահարթեցնում է աջակցությունը նավթի ավելի ցածր գներից»: OPEC-ը ինչպես նաեւ կարտելից դուրս մի շարք նավթարդյունահանող ընկերությունները, ներառյալ Ռուսաստանը, անցյալ շաբաթ պայմանավորվել էին օրական 1,2 մլն բարելով կրճատել նավթի արդյունահանումը, սկսած հունվարից` շուկայում ավելցուկային հումքի աճը կանխելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր