00:00:00

Գազի գնի բարձրացում չի լինելու. այս հարցը քննարվկել է Փաշինյանի ու Պուտինի կողմից

17:29, 13 դեկտեմբեր 2018 Տնտեսություն

Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, դեռեւս պայմանավորվածության չի ստացվել հանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա վստահեցնում է՝ այն, որ դեկտեմբերի 31-ին պայմանագրի ժամկետն ավարտվում է, խնդիր չէ, քանի որ այն ավտոմատ կերկարաձգվի, մինչեւ բանակցություններն ավարտվեն, քանի որ դրանք ծանր եւ ժամանակ պահանջող բանակցություններ են։ Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, սակայն զրույցի մանրամասները նա հրաժարվում է հայտնել։ Դիտարկմանը, որ գազը Սմոլենսկի մարզում 1000 խմ–ի դիմաց 70 դոլար է, Բելառուսի պարագայում՝ 130 դոլար, իսկ Հայաստանի սահմանին՝ 150 դոլար, սա մրցակցության անհավասար պայմաններ չեն արդյոք, նա պատասխանեց. «ԵՏՄ–ում քննարկվում է գազամատակարարման ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը, որտեղ լինելու են ոչ խտրական մոտեցումներ այդ շուկայի մասնակիցների միջեւ։ Պետք է հաշվի առնենք, որ ի տարբերություն Սմոլենսկի, Հայաստանի դեպքում ունենք տարանցիկ երկիր եւ պետք է վճարվի տարանցման գին»։ Իսկ բնական գազ օգտագործող արտադրողները, նրա համոզմամբ, եթե շահավետ օգտագորեծն ու բարձր տեխնոլոգիաներ կիրառեն, շատ ավելի լավ պայմաններում կհայտնվեն։ Բաղրամյանը  հնարավոր համարում է այդ հարցի բարձրացումը ԵՏՄ գործընկերների հետ հանդիպումներում, նշում է՝ պետք է դիտարկվի. «Կարող է Ռուսաստանի ֆեդերալ բյուջեն սուբսիդավորում է, այդ դեպքում գործարանը ավելի էժան է ստանում, եթե այդ ուղղությունն իրենց համար գերակա է, ի՞նչ կարող ես անել, դու՝ որպես պետություն, կարող ես եւս ընդունել այն որպես գերակա ուղղություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր