00:00:00

Ոստիկանությունը նոր պարզաբանում է ներկայացրել Ֆրանկլին Գոնսալեսի հայտնաբերման մասին

16:41, 13 դեկտեմբեր 2018 Իրավական

«Ժամանակ» օրաթերթը տեղեկատվություն է տարածել, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրնիկ Սողոյանի մատնության արդյունքում: Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում` բոլոր ստորաբաժանումների համակարգված փոխգործակցությամբ և օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որը կանոնակարգված է նախորդ տարիներին կնքված ու լիարժեք գործող միջազգային իրավական փաստաթղթերով: Կոչ ենք անում «իրազեկի» վարկանիշ հայթայթելու նպատակով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը` վտանգելով նաև մեր երկրի և իրավապահ կառույցների միջազգային հեղինակությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր