00:00:00

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների խնամքի կենտրոն. արձանագրվել են խնդիրներ

13:40, 12 դեկտեմբեր 2018 Իրավական

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր են հանվել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն: Արձանագրվել է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն: Վերը նշված խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում  քննարկել են ՊՈԱԿ-ի տնօրինության հետ: Արձանագրված բոլոր խնդիրները համապատասխան վերլուծություններով սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի  խոչընդոտներ չեն ստեղծվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր