00:00:00

Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 40 դեպք

02:51, 12 դեկտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիտակնության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 8-ական, ընտրական իրավունքի խախտման 7, ծեծի 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, կամավոր ներկայացել է 5-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր