00:00:00

Արտահանման ծավալներն աճել են. ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին

16:30, 11 դեկտեմբեր 2018 Տնտեսություն

Հայաստանից արտահանման ծավալներն այս տարվա առաջին տասն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ զգալիորեն աճել են: Այս տարի արտահանման ամենաբարձր ծավալը գրանցվել է հոկտեմբերին՝ կազմելով 229 մլն 3 հազար դոլար: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Մասնավորապես, այս տարվա մայիսին արտահանման ցուցանիշը եղել է 186 մլն 3 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 24.6 տոկոսով: Հունիսին արտահանման ցուցանիշը բարձրացել է՝ կազմելով 210 մլն դոլար, որը 2017-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով:  Այս տարվա հուլիսի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 197 մլն 2 հազար դոլար, սակայն նախորդ տարվա հուլիսի համեմատ այն ավելի է 0.9 տոկոսով: 2018-ի օգոստոսի արտահանման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.8 տոկոսով: Սեպտեմբերի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 15.5 տոկոսով՝ կազմելով 186 մլն 5 հազար դոլար: Սակայն հոկտեմբեր ամսին արտահանման ծավալը կազմել է 229 մլն 3 հազար դոլար՝ դառնալով այս տարվա 10 ամիսների ամենաբարձր ցուցանիշը: Այն նաև նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 12.1 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր