Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 27-րդ քայլում պարտություն կրեց:
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Կրամնիկը 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: